Search
Close this search box.

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել. Նիկոլ Փաշինյան

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, երխոսության կողմ եւ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում: Կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձեւի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել եւ ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլեւ, որ շատ կարեւոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, եւ ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Դա է ճիշտ ճանապարհը»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է որեւէ փոփոխություն մտցնել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ կապված Արցախի հետ, Փաշինյանն արձագանքեց. «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն համապարփակ լուծում, թե՞ այնուամենայնիվ, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հետ կապված հարցերը պետք է ռաջ ընթանան եւ հասցեագրվեն այլ տրամաբանության: Այս հարցում մենք որոշում չունենք, Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»:

Please enter a valid URL