Search
Close this search box.

Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութների

«Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ արդեն չորս օր է, ինչ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին։ 14-ամյա Դավիթի լուսանկարը հրապարակել է CivilNet-ը՝ կից գրելով․

«Վառելիքի բացակայության պատճառով փռերը չեն կարողանում հաց առաքել խանութներ, ինչի պատճառով հացի հերթեր են առաջանում։ Արցախցի երիտասարդ կամավորները ամեն օր առավոտյան ժամը 9-ից հաց են հասցնում որոշ խանութներ՝ ոտքով հասնելով անգամ Ստեփանակերտի ծայրամասեր»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։

Please enter a valid URL