ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սա Գոռ Վարդանյանն է։ Նա Երևանի քաղաքապետի մշակույթի, տուրիզմի և սպորտի հարցերով խորհրդական է։
Նա մտածում է, թե ոնց կտրուկ զարգացնել մշակույթը, տուրիզմը և սպորտը միաժամանակ։ Եվ նա ձևը գտել է։ Երևանի ավագանու նիստերի ժամանակ նա քաշքշում և հրում է կանանց՝ այդ կերպ զբոսաշրջիկներին ցուցադրելով Երևանի հին ու հարուստ մշակույթը և սերը դեպի արևելյան մարզաձևերը։
Սիրելի ընթերցող, մի եղիր Գոռ Վարդանյանի պես։ Ուժ մի գործադրիր կանանց նկատմամբ։ Մի ձգտիր ամեն գնով դուր գալ շեֆիդ։ Ու մեկ էլ,եթե կինո նկարես, շատ եմ խնդրում, նորմալ վերնագիր հնարի։
Տեսանյութը՝ այստեղ