Արցախում նոր ու գեղեցիկ ընտանիք է ծնվել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել ու լուսանկար է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Բախտորոշ այս շրջանում նոր ընտանիքի ծնունդն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել բոլոր առումներով գեղեցիկ այս ընտանիքի քավորը։ Երջանիկ եղիր, սիրելիներս, երկար կյանք, ուժ և առողջություն, համբերություն և սեր ձեզ: Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը»,- գրել է նա: