Search
Close this search box.

Եվս մեկ մտահոգիչ լուր շրջափակված Արցախից

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են, և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։

Please enter a valid URL