Search
Close this search box.

Նույնիսկ ձեզ՝ թանկարժեք կոնյակներն ու օծանելիքը չեն փրկելու. այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք. Զարուհի Փոստանջյան

«Ելույթս ուղղված է՝ այսօրվա այն գարշահոտությանը, որը մենք տեղեփոխել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարևանության տարածքից՝ Երևանի քաղաքապետարան: Ինչու էինք դա արել, որովհետև մենք ՝ որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ պետք է դադարեցնենք այլևս ապրել գարշահոտության մեջ»,-Երևանի ավագանու նիստի իր արտահերթ ելույթում նշեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք՝ անկախ նրանից, որ կարող եք այստեղ՝ դեկտեմբերի 29-ին, խնջույքներ հրավիրել և խմել, ըմպել մեր հաշվին՝ կոնյակներ: Կոնյակի բուրմունքը ձեզ չպետք է ուղեկցի և թանկարժեք օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի՝ այստեղ ներկա կանանց, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք մեր պետականությունը»,-նշեց Զարուհի Փաստանջյանը՝ ընդգծելով, որ այդ գարշահոտությունն այլևս ուղեկցելու է ներկաներին՝ բոլոր վայրերում, որտեղ կլինեն նրանք:

«Նույնիսկ ձեզ՝ թանկարժեք կոնյակներն ու օծանելիքը չեն փրկելու: Դուք մի պահ այդ գարշահոտը զգացիք՝ իրարանցում տեղի ունեցավ: Այնպիսի իրարանցում, որ հարձակվեցիք տիկին Խաչատրյանի վրա, բռունցքներ կիրառեցիք նրա նկատմամբ: Ինչից էիք վախենում՝ մի տիկնոջից, ով վիրաբույժ է և մարդկանց կյանքն է փրկում, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Ի դեպ, ասեմ՝ գարշահուտությունից չեն խեղդվում, բայց պետք է թունավորվեք: Մենք՝ ձեր կյանքը  թունավորելու ենք»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

ArmLife.am

Please enter a valid URL