ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորների, նավաստիների, սերժանտների, սպայական անձնակազմի և միջնակարգ զինծառայողների տարիքային շեմը հինգ տարով բարձրացնելու մասին։ Հրամանագիրը հրապարակված է իրավական ակտերի պորտալում։
Զորահավաքային ռեզերվում պահեստազորի մնալու տարիքային շեմը բարձրացվել է ավագ սպաների համար մինչև 65 տարեկան (60 տարեկանից), կրտսեր սպաների համար՝ մինչև 60 տարեկան (55 տարեկանից)։
Առաջին կարգի զինվորական կոչումներ ունեցողների համար մոբիլիզացիոն ռեզերվում մնալու տարիքը 35-ից հասցվում է 40 տարեկանի, երկրորդին՝ 45-ից 50-ի, երրորդին՝ 50-ից 55-ի։
Օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2022 թվականի նոյեմբերին, այն պատրաստվել է մի խումբ պատգամավորների կողմից՝ պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ։ Երրորդ ընթերցմամբ նախաձեռնությունն ընդունվել է հուլիսի 18-ին։