Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զգո՞ւմ եք, որ ժամանակ ձգելով ամեն ինչ արդեն հասցնում եք անդառնալիության կետին և կորցնում Արցախը…
Իսկ ի՞նչ եք մտածում՝ որքան կդիմանա հասարակ ժողովրդի առողջությունը առանց սննդի։ Հետո մեղադրելո՞ւ եք այն ծնողներին, ովքեր այս ամենից հետո կուզենան վերցնել իրենց երեխաներին և րոպե առաջ լքել Արցախը, իրոք մտածում եք, որ հավերժ կարո՞ղ եք այսպես գոյատևել՝ առանց հաց, դեղորայք, սնունդ, էլեկտրաէներգիայի խափանումներով, առանց գազ, արդեն ջուրն էլ են ուզում ժամով տալ…
Հ.Գ. Ճառ ասողներ շատ կան, զանգը կախող չկա…
Թե բա «նիկոլին պետք ա հեռացնել…մենք Արցախի հետ ենք»:
Հավատացեք, ձեր ճառերը ոչնչով չեն օգնում սովից ուշագնաց լինող արցախցիներին։
Այսքանը»:
Աղբյուրը` Արշակ Աբրահամյան