Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։

Երեսուն դիտակետերում ռուսաստանյան խաղարարները իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն են իրականացնում։

Անցած օրվա ընթացքում ռուսաստանյան խաղարար զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուսաստանյան խաղաղարարների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման համար անընդմեջ կապ է գործում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

Please enter a valid URL