Ադրբեջանի սուսերամարտի հավաքականը բաց է թողնելու Երեւանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիան լրատվամիջոցին ասել է, որ մրցաշարը չի մտնում իրենց օրացուցային պլանի մեջ:
Անցած տարի Մինսկում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը Ադրբեջանը նույնպես չի մասնակցել: Լրատվամիջոցը նշում է, որ անգամ եթե ստուգատեսը նախատեսված լիներ օրացուցային պլանով, իրենք հասկանալի պատճառներով չէին մասնակցելու:
Հիշեցնենք, որ սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 15-ին և տևելու մինչև 19-ին: