Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց ադրբեջանցի Ասլանլի Կանանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ՝ 5։0 հաշվով։