Search
Close this search box.

Նավթն ու գազը չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ. Արցախի ՄԻՊ

Որևէ կասկած չկա, որ աշխարհը երկակի ստանդարտներով է ապրում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Մեր օրինակը ամենավառն է, որը ցույց է տալիս, որ նույն հավաքական Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ: Մենք, իհարկե, տարբերություն տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և հիմա այդ հայտարարությունների հասցեականության միջև` այն առումով, որ հիմա, գոնե, այդ հայտարարությունները հնչում են հասցեական: Իսկ վերջին օրերին` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո, բավականին ակտիվ արձագանքներ տարբեր տեղերից ստանում ենք այդ առիթով, բայց նորից եմ ուզում նշել, որ պետք է կոտրել այդ երկակի ստանդարտների մոտեցումը: Ադրբեջանական նավթն ու գազը չեն կարող և չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ»,-նշել Գ. Ստեփանյանը:

ԱՀ ՄԻՊ-ը ընդգծել է, որ իրենց զեկույցներում նշված են ստույգ թվեր, վիճակագական տվյալներ, և ցանկացած իրավունքի բաժնում, երբ ներկայացվում են վիճակագրական տվյալներ, նույն տեղում նաև մարդկային պատմություններ են:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Please enter a valid URL