Արցախի դրոշը ծածանած ու բերման ենթարկված երիտասարդը դուրս է եկել ոստիկանությունից: Վանաձորում կայացած փառատոնի ժամանակ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներից մեկը, հիշեցնենք, բեմ է բարձրացրել Արցախի դրոշը: Ոստիկանները նրան հեռացրել էին բեմից՝ բերման ենթարկելով ոստիկանական բաժանմունք:
Նախաձեռնության էջը տեղեկացնում է, որ երիտասարդն արդեն ազատության մեջ է: