Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ոսկետափ գյուղում մայրն ու անչափահաս երեխաները մեքենայով հայտնվել են ջրատարում

Հուլիսի 22-ին ավտովթար Է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում 31-ամյա Էլզա Գ.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վեդու» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգնություն են ցուցաբերել վարորդին և նրա 3 անչափահաս ուղևորներին:

Վերջիններս տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո մայրը հայտնել է, որ ինքը և իր երեխաները չեն տուժել և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Please enter a valid URL