Հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից Երևանում կանցկացվեն ճանապարհների արգելափակման ակցիաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
«Համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունն իրազեկում է՝ հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում ճանապարհների արգելափակման ակցիաների մասին։
Խնդրում ենք միավորվել՝ ըստ ձեր գտնվելու վարչական տարածքների՝ ակցիային մասնակցելու։
Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում ենք Մյասնիկյանի արձանի մոտ», — ասված է հայտարարության մեջ։