Հացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն Ստեփանակերտում չեն, շրջկենտրոններում և գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։
Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում: Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: