Search
Close this search box.

«Արցախահայությանն աջակցելը խոսելով չի, գործելով է. պետք է ոտքի կանգնենք». Միքայել Բադալյան

Արցախահայությանն աջակցելը խոսելով չի, գործելով ա: Մենք պետք է ոտքի կանգնենք, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր Միքայել Բադալյանը:

«Ես չեմ ասում, որ մեր ակցիան միջանցքը կբացի, Արցախը կփրկի: Բայց մինչ մենք նստած են սրճարաններում ու ամենավատ բաներն ենք ասում մեղավորների հասցեին, դրանով ոչ մի բան չի փոխվի, ավելի վատ ա լինելու: Տաս հոգի, քսան, եռեսուն, տարբեր տեղերում ոտքի կանգնեն, արդյունքում բոլորս միասին ոտքի կկանգնենք, կփրկենք Արցախն ու Հայաստանը: Հիմա մենք ոստիկանների հետ քննարկում ենք վրաններ տեղադրելու հարցը: Մենք ասել ենք, որ այստեղից չենք գնալու»,- հայտարարեց Բադալյանը:

Please enter a valid URL