Search
Close this search box.

«Հրապարակ». Մինսկի խումբ-2 ֆորմատ կստեղծվի՞

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթներ առաջ փակ հանդիպման ժամանակ հուսադրել էր, որ Մինսկի խմբի ֆորմատը կարող է նորից գործել, անգամ ասել է, որ վերջերս եվրոպական քաղաքներից մեկում համանախագահների մի հանդիպում է կայացել։ Եղե՞լ է նման խոսակցություն՝ հարցրինք արցախցի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։

«Խոսքը գնացել է ոչ թե Մինսկի խմբի, այլ նմանատիպ ֆորմատի մասին, որը փորձելու է Մինսկի խումբ-2 դառնալ»,- ասել է Գալստյանը՝ նշելով, թե իրեն այլ մանրամասներ հայտնի չեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL