Search
Close this search box.

Սպասեք նորմայից բարձր ջերմաստիճանի

Գլխավոր Էջ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր. եղանակն առաջիկա օրերին
Ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր. եղանակն առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ21 Հուլիս 2023 | 21:22
Ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր. եղանակն առաջիկա օրերին
Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Կոտայքում հուլիսի 21-22-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Please enter a valid URL