Search
Close this search box.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:
Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով:

Ամբողջական նյութը՝ ձայնագրություններով ու ցուցակներով՝ կդնեմ առաջին մեկնաբանությունում:

Please enter a valid URL