Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է. «Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.
— ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը,
— Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության,
— Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը,
— Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը,
— Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին,
— Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում,
— Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից,
— Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»։