Search
Close this search box.

Ինչ ռեկորդային առաջարկ է արել ՊՍԺ-ն Մբապպեին

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը փորձում է թիմում պահել ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեին և նրան նոր երկարաժամկետ պայմանագիր է առաջարկում։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Central Defense-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ցանկանում է Մբապպեի հետ 10 տարվա պայմանագիր կնքել: Դրա գործողության ընթացքում ֆուտբոլիստը կվաստակի մեկ միլիարդ եվրո:
Այս առաջարկին հարձակվողի և նրա գործակալի արձագանքը չի հստակեցվում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապպեն մտադիր է մինչև վերջ աշխատել ՊՍԺ-ի հետ իր պայմանագրով, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և արդեն հրաժարվել է մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակից:

Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին: Փարիզցիների կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել երկրի գավաթը: Ֆրանսիայի հավաքականի հետ միասին նա դարձել է աշխարհի 2018 թվականի չեմպիոն, իսկ 2022 թվականին՝ փոխչեմպիոն:

Please enter a valid URL