Search
Close this search box.

«Առավելագույնը մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սnվшմшհnւթյшն դեպքերի մասին». Ս. Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Շուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում. «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։
Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց…

Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։
Չե՞ք պատկերացնում… Իհարկե՝ չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։
Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք. «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը»։
Անիմաստ չէ, դուրս եկե՛ք՝ ճնշենք այս անտարբերությունը։
Այսօր ժամը 19։00-ին՝ Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»:

Please enter a valid URL