Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինչո՞ւ է ընտրել պայքարի այս ձևը

Այս փուլում պայքարը այսպես ենք տեսել, որոշել ենք հենց այս ձևաչափով պայքարել։ Եթե սա էլ արդյունք չտա, արդեն հաջորդ քայլին ենք գնալու, որովհետև այո, միջազգային առումով մենք ունենք որոշակի հաջողություններ, բայց հումանիտար առումով մենք շատ վատ վիճակում ենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, արցախցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց նստացույցի ճանապարհը։

«Այս նստացույցը չի խանգարում պետական համակարգի բնականոն աշխատանքին, որն առավել պահանջված է հատկապես այսօր։ Պետական կառույցներից յուրաքանչյուրն էլ այսօր իր տեղում փորձում է անել հնարավորը»,- հավելել է նա։

Մանրամասները՝ Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում

Please enter a valid URL