Արմինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ասել, որ կատաղած եմ, նշանակում է ոչինչ չասել.
Էսօր ծանոթներիցս մեկը, 44-օրյա պատերազմի (այն ժամանակ ժամկետային) մասնակից, Հադրութում կռված ու վիրավորում ստացած, որի արդյունքում ծնկի մեջ երկու բեկոր կա, գնացել էր ռենտգենի։
Պատկերացրեք հիվանդանոցում աշխատակիցը մի քսան անգամ ներողություն է խնդրում, որ իրավունք չունեն անվճար անելու, որ ստիպված են գումարը գանձել։
Ախր էս տղան բակային կռվում, խուլիգանության արդյունքում չի վիրավորվել, ախր ինքն ու իր նմանները, նաև ապագայում ծառայության գնացող տղաները, պիտի հասկանան, որ իրենց մեջքին պետություն կա կանգնած, որ ինքը «հանուն ոչնչի» չի վտանգել իր կյանքն ու հայտնվել էդ վիճակում։
Լավ մեր հարկերն ու տուգանքները մենակ պարգևավճարի համար ե՞ն, մի վեց տարի առաջ էսպիսի բաները հենց իրենք բոլոլա էին սարքում, ի՞նչ փոխվեց, հասան նշանակետին ու վե՞րջ։