Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով որևէ կոնկրետ արդյունքը չտվեց. Փաշինյան

«Բրյուսելյան հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, այսուհանդերձ բանակցային գործընթացը պետք է շարունակել հնարավորինս ինտենսիվ, պետք է փոխադարձ լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել»,- Կառավարության այսօրվա նիստում՝ ներկայացելով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով, ինչպես նաև միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց Փաշինյանը:

Please enter a valid URL