Վիճաբանություն-ծեծկռտուք Երեւանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, փայտե մահակներ, կոտրված ապակիներ․ կասկածյալների մեջ են քրեական հեղինակություններ ու նրանց ազգականներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պետական պահպանության գլխավոր վարչության հարեւանությամբ գտնվող ռեստորաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարզվել է, որ Զաքարիա Սարկավագի եւ Քանաքեռ 13 փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել այն եւ դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ, փայտե մահակներ։
Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել եւ այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Շամշյանի տեղեկություննեով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ են նաեւ քրեական հեղինակությունների հարազատներ, որոնց տվյալները այս պահին չենք հրապարակում։