Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, նշվում է ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։