«Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
«Սեպուհ-1» ընկերությունն արտադրում է SsangYong հարավկորեական բրենդի ավտոմեքենաներ: Մեքենաների արտադրությունը ենթադրում է խոշոր հանգուցային մասերի ներկրման արդյունքում հավաքված ավտոմեքենաներ: Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ երկրներում: Մեզ հայտնի շատ կազմակերպություններ նույնպես այդ մոտեցման հիման վրա կազմակերպում են իրենց արտադրությունները»,-ասել է Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը:
Նախորդ տարվա սեպտեմբերին «Սեպուհ-1»-ը սերտիֆիկացրել է 4 մեքենա, 2023-ի փետրվարին՝ ևս 4-ը: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է: Ի դեպ, «Սեպուհ-1»-ը կազմակերպության ֆիրմային անվանումն է, մեքենաները հարավկորեական SsangYong ընկերության ավտոմեքենաներն են:
Պետության հետ «Սեպուհ-1»-ի սեփականատիրոջ հետ առաջին խոսակցությունները սկսվել են դեռևս 2019 թվականից:
«Ներդրողը 2020-ի ավարտին դիմել է Էկոնոմիկայի նախարարին՝ խնդրանքով, որ հնարավոր լինի օժանդակել, որպեսզի առանց օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորված մեքենաները ստանան սերտիֆիկատներ: 2021-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառվել է կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որով առաջարկվում էր եզակի օրինակով արտադրվող տրանսպորտային միջոցը սերտիֆիկացնել առանց այդ համակարգի առկայության: 2022թ կառավարության օժանդակությամբ, ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ այդ հնարավորությունն ընձեռվեց՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված, ներմուծված ավտոմեքենաների համար»,-ասել է Բաբայանը:
Պետական համարանիշներ ստանալուն պես Հայաստանում հավաքված այս բոլոր ավտոմեքենաները պատրաստ կլինեն շահագործման:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։