Search
Close this search box.

Մի քանի օրում հաջողվեց մեր ձայնը լսելի դարձնել բոլոր սուբյեկտներին. Արցախի պետնախարար

Համաժողովրդական շարժումն Արցախում պոռթկում էր, որի մասին կարող էր հայտարարել ցանկացած արցախցի, քանի որ բոլորս գտնվում ենք նույն իրավիճկում, նույն պայմաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն ինքն է արել, քանի որ ի պաշտոնե ամենալավը գիտի, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ կարող ենք ունենալ հետո, եթե այսպես շարունակվի:

Հարցին, թե ինչ արդյունքներ ունի շարժումը, պետնախարարը պատասխանել է. «Այս մի քանի օրվա ընթացքում մեզ հաջողվեց մեր ձայնը լսելի դարձնել այն բոլոր սուբյեկտներին, որոնց ուղղված էր: Հիմա արդեն ունենք բազմաթիվ զանգել Սփյուռքից, ամենատարբեր միջոցառումներ են պլանավորվում, արտասահմանյան լրատվամիջոցներն են անդրադառնում թեմային, ռուսական ալիքներն են դրա մասին անընդհատ խոսում: Իհարկե, արդյուքնները գոհացուցիչ չեն, բայց այլ տարբերակ չկա, բոլորը պետք է արթնանան ու լծվեն այս շարժմանը»,- ասել է պետնախարարը:

Please enter a valid URL