Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ռուսաստանի գլխավոր մաֆիոզի դերին հավակնորդներից մեկն էլ հայ է

Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը եւ Էդուարդ Թբիլիսկին համարվում են քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմքրից: Սակայն Ռուսաստանի գլխավոր մաֆիոզիի տեղը մինչ այսօր թափուր է: Դրա համար պայքար են մղում հին ֆորմացիայի օրենքով գողերը եւ նոր գողերի սերնդի ներկայացուցիչները: Քրեական թագի գլխավոր հավակնորդների մասին ներկայացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաքրո Մոլոդոյ

Շաքրո մականունով ծնունդով Վրաստանից Զախարի Կալաշովը դեռ երիտասարդ տարիներին հասցրել է երկու անգամ բանտարկվել: Թբիլիսիի բանտում օրենքով գողի կարգավիճակ ստանալով, նա տեղափոխվել է Մոսկվա եւ զբաղվել ռեստորանային բիզնեսով:

Սակայն բացի օրինական եկամուտներից նա ուներ նաեւ ստվերային շահույթներ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նա մասնագիտացել է շորթման եւ ռեյդերային զավթումների մեջ: Երեք մահափորձերից հետո Շաքրոն տեղափոխվել է Իսպանիա:

Եվրոպայում նա շարունակել է քրեական գործունեությունը, բայց տեղական ոստիկանությունը ռուս մաֆիոզների դեմ որս է սկսել: Փողերի լվացման եւ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման համար իսպանական դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

Այդ ժամանակ նրան սպասում էին պատմական հայրենիքում, որտեղ մարդու առեւանգման համար նա հեռակա կարգով 18 տարվա էր դատապարտվել: Սակայն Վրաստանի փոխարեն նա ազատվելուց հետո ՌԴ մեկնեց:

2015-ին 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքով նա նորից մեկուսարանում է հայտնվել, այս անգամ մոսկովյան: Այժմ 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Լոտու Գուլի

Լոտու Գուլի մականունով Բաքվի օրենքով գող Նադիր Սալիֆովը 1995-ին շորթման, մարդկանց առեւանգելու եև զենքի ապօրինի պահպանման համար դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման:

Sputnik Ադրբեջանի տվյալներով՝ անգամ ճաղերի հետեւում նա մի շարք ծանր հացագործություններ է կատարել: Նա բջջային հեռախոսների միջոցով ազդեցիկ քաղաքացիներից փողեր է շորթել:

2017-ի աշնանը նրան վաղաժամկետ ազատ են արձակել:

Որոշ տվյալներով՝ այժմ 45-ամյա Գուլին գտնվում է Թուրքիայում, որտեղ պարբերաբար ժողովներ է անցկացնում եւ լուրջ թիմ է հավաքում:

Վասյա Վոսկրես

Վասյա Վոսկրես մականունով Նիժնի Նովգորոդից Վասիլի Խրիստոֆորովը օրենքով գողերի չափանիշներով քրեական աշխարհ է մտել բավական ուշ՝ բանակում ծառայելուց հետո:

Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակումից հետո դատապարտվելով՝ նա օրենքով գողի կարգավիճակ է ստացել: Ազատվելուց հետո նա մնացել է հայրենիքում,որտեղ գլխավորել է խմբավորումներից մեկը: Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել Սարով քաղաքի մետաղներ վերամշակող գործարանով:

Այստեղ նրա համար լուրջ մրցակիցներ են հայտնվում՝ մարզիկների խումբ, որը գլխավորում էր տեղացի ձեռնարկատերը:

2003-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնի սրճարանում խմբերը որոշել են, թե ով է ի վերջո ղեկավարելու ձեռնարկությունը: Զրույցն ավարտվել է ձեռնամարտով եւ հրաձգությմաբ: Այս կռվի համար Վասյան նորից է դատապարտվել:

Այժմ 45-ամյա օրենքով գողը համարվում է Շաքրո Մոլոդոյին հաջորդողներից մեկը:

Էդիկ Թբիլիսկի

Էդիկ Թբիլիսկի մականունով ծնունդով Վրաստանից Էդուարդ Ասատրյանը դեռ 1990-ականներից է օրենքով գող: Պնդում են, որ նրան թագադրել են դեռ վրացական բանտում:

Նա նաեւ հասցրել է լինել նաեւ Վլադիմիրսկի ցենտրալում:

Որոշ տվյալներով հեղինակությունը նախկնում եղել է ռուսական հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի՝ 2013-ին Մոսկվայում սպանված Դեդ Հասանի կլանում: Մյուս տվյաներով՝ նա բացահայտ Դեդ Հասանի դեմ է արտահայտվել:

Ասատրյանը տարբրեվում է ոչ միայն դատվածությունների մեծ քանակով, այլեւ բուռն խառնվածքով: 2000 թվականին ուժայինների կողմից ստեղծված շրջակայման ժամանակ նա փորձել է ТТ ատրճանակ խլել: 2014-ին արդեն Մոսկվայում մի քանի գրամ կոկաինի պատճառով նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

2017-ի ամռանը 50-ամյա հեղինակությունը ազատվել է բանտից:

Տարո

Վրացական հանքափորային քաղաքի բնակիչ, Տարո մականունով Տարիել Օնիաանին խորհրդային ֆորմացիայի վերջին օրենքով գողերից է: Նա ունի ընդամենը 10 տարվա դատվածություն՝ գողոթյունների, ավազակությունների, շորթման համար:

1980-ականներին Օնիանի հաստատվել է Մոսկվայում՝ գլխավորելով շատ ազդեցիկ, այսես կոչված «քութաիսյան խմբավորումը»:

1990-ականներին տեղափոխվել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա: Երբ Եվրոպայում սկսեցին ռուսական մաֆիային հետապնդել, Տարոն վերադարձավ Ռուսատան: 2010-ին նրան գործարարին առեւանգելու համար կալանավորեցին եւ 10 տարվա ազատազրկման դատապարտեցին:

Please enter a valid URL