Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար:
Սա Աջափնյակ համայնքի Մարգարյան 31 հասցեի բակն է։ Նման պատկերներն այսօրվա Երևանում համատարած են։ Ու սա ավագանու ընտրությունների համատեքստում։
Երկու ենթադրություն կարող եմ անել։
Առաջինն այն է, որ իշխանությունը կորցրել է միասնականությունը ու սա սաբոտաժ է Տիգրան Ավինյանի դեմ։ Եթե այդպես է, դա նույնիսկ լավ լուր է։
Եվ երկրորդ, գործող իշխանությունն այլևս կորցրել է վերահսկողությունը ու աղբի այս կույտն այն մինի մակետն է, որը ողբերգականորեն խորհրդանշում է երկրի մոտ ապագան։ Այս պարագայում գործ ունենք ողբերգության հետ։
Երկու դեպքում էլ` երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար»: