Search
Close this search box.

«Դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, դառնամ քաղաքացի, մենակ տղուս տան». անհետ կորածի հայր

«Փաշինյանը բաներ էր խոստանում, ասում էր՝ իմ տղուն տամ, գերիներին բերեմ, թող տա: Ձև էր: Ինչքա՞ն կարելի է էսպես, ստիպում են մարդկանց՝ գնալ քայլերի: Հնարավոր ա դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի, ասեմ՝ տղուս տվեք, իրա հետ մնամ ստեղ՝ ապրեմ»,- Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողի հայրը՝ հավելելով, որ այլևս կորցնելու բան չունի: «3 տարի սպասում ենք, քնցնում են գործը, ոչ դատ են անում, ոչ բան»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի թեժ շրջանում «Քիմիկների զորամասի» զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերն ընդմիջման մեջ են։

Please enter a valid URL