Search
Close this search box.

Եվրախորհրդարանի կոմիտեն Հաագայի դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին կալանավորման որոշում կայացնել

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն Հաագայի միջազգային քրեական դատարանին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կալանավորելու որոշում կայացնել։ Այս մասին ասվում է Եվրոխորհրդարանի պատգամավորների զեկույցի արդյունքներն ամփոփող մամուլի հաղորդագրության մեջ։

Պատգամավորները կոչ են արել կալանավորել Լուկաշենկոյին Ուկրաինայից երեխաների տեղահանություններում ներգրավվածության համար։ Կոմիտեում կարծում են, որ երկիրը պատասխանատվություն է կրում Ուկրաինային պատճառած վնասների և գործած հանցանքների համար։

«Քանի որ Միջազգային քերական դատարանն արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվով-Բելովային կալանավորելու որոշում էր կայացրել, Եվրոխորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՄՔԴ-ին դիտարկել նմանատիպ որոշման կայացումը Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, պատգամավորները կարծում են, որ ԵՄ Խորհուրդը նույնպես պետք է ընդլայնի սանկցիաների ընթակա բելառուս և ռուս անձանց ցանկը՝ ներառյալ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման գործում ներգրավվածներին։

Please enter a valid URL