Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Թվիթեր»-ում գրել է. «Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու՝ Ադրբեջանի առաջարկին։ Ըստ այդմ, առկա խնդիրները լուծելու փոխարեն միջնորդները կարող են ակամա նպաստել նորերի առաջացմանը։
ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումն Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը»: