Search
Close this search box.

«Ժամանակ». Ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետին և դատախազին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների եւ կալանավորումների մասին է։

Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց եւ կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։

Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ եւ գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել»։

Please enter a valid URL