Search
Close this search box.

Փաշինյանն այցելել է Մասիսում պետական աջակցությամբ հիմնված «խելացի անասնագոմ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մասիսում պետական աջակցությամբ հիմնված «խելացի անասնագոմ»։

Ֆերմերը Փաշինյանին ներկայացրել է ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը։

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խոջոյանը։ Փոխնախարարը Մասիսում «խելացի անասնագոմ»-ի հիմնումը տիպիկ օրինակ է համարում այն բանի, որ պարտադիր չէ, որ ֆերմերային տնտեսությունը լինի շատ խոշոր, որ եկամուտ ապահովի։ «Դա կարող է լինել գրագետ, ճիշտ կազմակերպված և ապահովի եկամուտ»,- ասաց Խոջոյանը։

Please enter a valid URL