Ղրիմի արևելքի ուղղությամբ փորձել են հարձակվել 28 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նա նշել է, որ ՀՕՊ և էլեկտրոնային պատերազմի համակարգերը հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը Ղրիմի արևելքում։ Նրա խոսքով՝ ինը ԱԹՍ խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, 19-ը՝ ճնշվել էլեկտրոնային պատերազմի միջոցով։
Ակսենովը Telegram-ում գրել է, որ ոչ ոք չի տուժել։ Ավերածությունների մասին տեղեկություն չի նշվում։ Շրջանի ղեկավարը չի հստակեցնում նաեւ, թե որ օբյեկտների վրա են փորձել հարձակվել անօդաչու սարքերով։ Թերակղզու արեւելքում գտնվում է Ղրիմի կամուրջը, որը նախօրեին՝ հուլիսի 17-ին, մասամբ ավերվել էր վերգետնյա անօդաչու սարքերի կողմից։