Search
Close this search box.

Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայատարարած քաղաքացիներին:

«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է նա:

Քիչ առաջ ավարտված իր ուղերձում Արայիկ Հարությունյանը Արցախի և աշխարհի հայությանը կոչ է անում միանալ նստացույցին։

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ պահը օրհասական է։

Please enter a valid URL