Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բալասանյանը կմնա ազատության մեջ։ Տեղեկությունը հայտնել է պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Փաստաբանի խոսքով` Վիտալի Բալասանյանը առողջական խնդիրեներ դեռ ունի։Դատական նիստից հետո նա վերադառնալու է հիվանդանոց` ստացիոնար բուժումը շարունակելու։
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։