Ռուսաստանի ԱԳՆ-ն այս հայտարարությունը տարածելով մի կարեւոր քայլ արեց, որովհետեւ, եթե ուշադիր եք եղել ժամանակի առումով, իրենք մինչեւ Բրյուսելի հանդիպումը այդ հայտարարությունը տարածեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս եւ այդ որոշումը արմատապես փոխել է հիմնարար պայմանները: «Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա»,-սված է այդ հայտարարությունում:
«Բրյուսելի հանդիպումից հետո հնչող հայտարարությունները երբ թարգմանում ես քաղաքական լեզվից իրական լեզվի, բավականին լուրջ վտանգներ այնտեղ կային Արցախի, նաեւ Հայաստանի համար:
ՌԴ-ն այս անգամ եւս ցույց տվեց իր բարեկամ լինելը եւ Հայաստանին, եւ Արցախին: Դա զգուշացում էր, որով նա փորձեց այդ հայտարարությամբ ինչ-որ կանխարգելիչ քայլեր անել այն աղետալի փաստաթղթերի ստորագրմանը, ինչին գնում են ՀՀ իշխանությունները: Այստեղ շատ կարեւոր էր, որ ինքը այդ հայտարարությամբ հիշեցրեց նոյեմբերի 9-ի հայտարարության մասին: Նաեւ հիշեցրեց, որ չի կարող լինել մեկ այլ փաստաթուղթ, որը չի համապատասխանի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Նույնիսկ եթե լինի նման բան, ապա պետք է երեք կողմերը՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, պետք է նորից նստեն քննարկեն դա: Այնտեղ նաեւ ակնարկ կար, որ ստացվում է, որ խաղաղապահների այստեղ լինելը դառնում է ոչ կարեւոր»,-ասաց նա:
Արցախի ԱԺ պատգմավորի խոսքով, ՌԴ ԱԳՆ հայտրարության մեջ նաեւ կար հարգանքը, որ հասկանալի է, որ չի կարող մեկ այլ պետության ղեկավար ավելի շատ քո պետության մասին մտածի, բանակցություններում փորձի քո պետության շահն առաջ տանել, քան դու ինքդ:
«Սա այն դեպքում, եր դու ինքդ ես ոտնահարում քո պտության իրավունքներն ու շահերը: Եթե թարգմանենք առօրյա խոսակցական ոճի, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության միտքը սա էր՝ ինքը մեզ փաստացի զգուշացնում էր եկող աղետի մասին, որը աշխարհի երեսից սրբելու է տանի Արցախը եւ Հայաստանի բավականին մեծ մասը»: