«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»: Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:
Նա Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։