Search
Close this search box.

«Ժողովուրդ» Հարկերից խուսափող ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդականն ու փոխվարչապետը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սևանի իշխան», «Սևան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, և եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում:

«Սևան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» Հարկերից խուսափող ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդականն ու փոխվարչապետը

Please enter a valid URL