«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի անվտանգության խնդիրների միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այնպես, ինչպես ցանկացած երկրի խնդիրների համար պատասխանատու է երկրի իշխանությունը։
Ցանկացած ներքին, արտաքին մարտահրավեր պետք է դիմակայվի իշխանությունների կողմից։
Հերիք է ամեն ինչում՝ անտարբերության, լռելու, չպայքարելու մեջ մեղադրել ժողովրդին։
Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որ չի անում։ Թերևս աշխարհի ամենաքաղաքականացված, ամենապայքարող ժողովուրդներից մեկն ենք, բայց պետական գործառույթները պատկանում են իշխանությանը։
Հայաստանը պետություն է՝ պետական ինստիտուտներով, պետական պաշտոնյաներով, ովքեր պարտավոր են լուծել երկրի բոլոր խնդիրները։
Ժողովուրդը ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և օրենքի շրջանակներում ծայառել հայրենիքին։
Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Մնացած ամեն ինչով ժողովրդին զբաղեցնելը երկարացնում է այս իշխանության կյանքը՝ բերելով նորանոր խնդիրներ։