ԱՄՆ-ը մտադիր է Զսպման եվրոպական նախաձեռնության շրջանակում 2019 ֆինանսական տարում (կսկսվի 2018-ի հոկտեմբերին) Եվրոպայի երկրներ ուղարկել առնվազն 1.3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ցամաքային զորքերում բյուջետային պլանավորման ստորաբաժանման փոխտնօրեն Դևիս Ուելշը։
Նրա խոսքով՝ բյուջետային պլանը նախատեսում է դեպի Եվրոպա 4500 մլն դոլարի 40 Abrams տանկերի, 260 մլն դոլարի ուղիղ անկման 61 PAC-3 MSE հթիռների, 230 մլն դոլարի 66 բազմաֆունկցոինալ զրահափոխադրիչների, 205 մլն դոլարի M2 Bradley հետևակի 61 մարտական մեքենայի և 171 մլն դոլարի HIMARS հրթիռների փոխադրում։ Թե կոնկրետ որ եվրոպական պետություններ է ծրագրվում ուղարկել այդ տեխնիկան, չի հսռակեցվում։