Ղրիմի կամրջի վրա կրկին պայթյուն է որոտացել, կան տուժածներ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով քանդվել են Ղրիմի կամրջի այն հատվածները, որոնք տանում են դեպի Թաման և Կերչ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը երեքի մոտ պայթյունի ձայն է լսվել, և լույսերը մարել են։ Մի քանի րոպե անց կամրջի վրա արգելափակվել է երթեւեկությունը։
Ժամը 3:20-ին երկաթուղային կամրջի մոտ կրկին պայթյուն է որոտացել։
Հաղորդվում է, որ զոհվել են 40-ամյա Ալեքսեյ Կ-ն և նրա կինը՝ 36-ամյա Նատալյան։ Տղամարդն աշխատել է որպես բեռնատարի վարորդ։
Նրանց դուստրն այժմ հիվանդանոցում է։