Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժամանակին՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այսօր՝ թանգարաններ կան, որ պետք է դիտարկենք դրանց գոյության հարցը:
Եզրակացություն՝ Հայաստանի փակման հարցը քննարկման փուլում է:
Հիշեցնենք որ օրերս կառավարության նիստում Փաշինյանը ասել էր որ թանգարանը պահեստ չի, կառավարությունն այդ միջոցը ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի: Իսկ այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձեւի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք: Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մարդ մտնում է, թե ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս տոմս են առնում»,-ասաց նա: