Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել վարորդի։ Տեսանյութը նկարահանված է մեկ այլ մեքենայից։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ըստ էության չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։ Հայտնում է Irakanum.am-ը:
Կայքին հայտնի է դարձել, որ տվյալ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ կրտսեր Մկրտչյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է, և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։