Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը հիասթափություն է առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը։

Բաքուն կարծում է, որ ռուսական կողմի հայտարարությունը չի համապատասխանում երկրների փոխհամագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին՝ «ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ներառյալ՝ Ղարաբաղի տարածաշրջանի (Արցախի Հանրապետություն – խմբ․)»։

«Անընդունելի է, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանի և պայմանավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն փաստի համատեքստում, որ Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», — հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ–ից։

Please enter a valid URL