Search
Close this search box.

Ինչ են Արցախում արձանագրել ՌԴ խաղաղապահները

Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 3 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր` ժամը 09:50–ի սահմաններում, հրաձգային զենքից կրակ են բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Please enter a valid URL